Նոյեմբերի 12-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաքում կանցկացվի մարզական եւ մարտական սամբոյի՝ տղամարդկանց եւ մարզական սամբոյի՝ կանանց աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել է շուրջ 50 երկիր:
Տաշքենդի մրցագորգում Հայաստանը կներկայացնեն 11 մարզիկներ:
Տղամարդիկ, մարզական սամբո. 52 կգ՝ Գրիգոր Մխիթարյան, 64 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 71 կգ՝ Անդրանիկ Նաղդալյան, 79 կգ՝ Արթուր Հակոբյան, 88 կգ՝ Արսեն Ղազարյան:
Տղամարդիկ, մարտական սամբո. 58 կգ՝ Արմեն Մնացականյան, 64 կգ՝ Համլետ Սուքիասյան, 71 կգ՝ Մհեր Մերջանյան, 98 կգ՝ Կարեն Ավետիսյան:
Կարդացեք նաև
Կանայք. 50 կգ՝ Մելինե Մամիկոնյան, 54 կգ՝ Վարսիկ Գրիգորյան:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից Aravot.am-ին հայտնեցին, որ աշխարհի առաջնությունում համապատասխան մեդալներից եւ հավաստագրերից բացի, պատվո պատվանդան բարձրացող մարզիկները կստանան նաեւ դրամական մրցանակ. չեմպիոնը՝ $ 4000, արծաթե մեդալակիրը՝ $ 3000 եւ բրոնզե մրցանակակիրը՝ $ 2000:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ