Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրիկ Ռոուզը նշեց, որ  պատրաստ են աջակցել «ամենատարօրինակ», նորարարական, ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային ծրագրերին

Նոյեմբեր 10,2021 17:06

Ս.թ. նոյեմբերի 9-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ընդունեց ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) աջակցությամբ:

Հանդիպման մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Արթուր Իշխանյանը և ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզը:

Հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ նորարարական գաղափարներին և նախագծերին, բացահայտել ապագայում դրանց ֆինանսավորման հեռանկարները: Պատրիկ Ռոուզը ներկայացրեց այցի նպատակները, հանդես եկավ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի և Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի վերաբերյալ զեկույցներով:

Պատրիկ Ռոուզը նշեց, որ  պատրաստ են աջակցել «ամենատարօրինակ», նորարարական, ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային ծրագրերին: Նա հրավիրեց հայ երիտասարդ գիտնականներին համագործակցելու և ներկայացնելու իրենց գաղափարները, որոնց իրագործումը թվում է անիրատեսական, սակայն կարող են վերածվել կոնկրետ արգասիքի:

Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գործունեությունը և հիմնական հետազոտությունները:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը հայտարարեց. «Մեր կարգախոսն է՝ հետազոտություններում առաջատար փորձի շնորհիվ հասարակության բարգավաճում»: Նա նշեց, որ ինստիտուտը ունի միջազգային համագործակցության լայն փորձ, մասնակցել է շուրջ 90 միջազգային նախագծերի իրականացմանը և հրատարակում է տարեկան 70 հոդված գրախոսվող ամսագրերում:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը ներկայացրեց երկրաբանության ոլորտում ԱՄՆ-Հայաստան համագործակցության պատմությունը, ընթացիկ ծրագրերը և հեռանկարները: Նա ներկայացրեց հայ-ամերիկյան համագործակցության արդյունքները՝ կապված սեյսմիկ, հրաբխային վտանգների, տեկտոնիկայի, երկրաջերմային էներգիայի, ակտիվ գեոդինամիկայի և այլ ուղղությունների հետ:

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը ներկայացրեց տնօրեն Արեգ Միքայելյանը, իսկ ՀՀ ԳԱԱ Օրբելու ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետազոտությունների մասին խոսեց Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի հետազոտման լաբորատորիայի ղեկավար Արմեն Ոսկանյանը:

Հարց ու պատասխանի ժամանակ գիտնականները կիսվեցին իրենց գաղափարներով: Հանդիպման մասնակիցները վստահություն հայտնեցին, որ համատեղ մտքերի և ջանքերի արդյունքում կստեղծվի արդյունավետ և շարունակական համագործակցություն:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930