Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում՝ հենց այդպես նախագահ Պուտինի ասածով բերելու են գլխավոր շտաբի քարտեզները ու գծելու». Արթուր Մարտիրոսյան

Նոյեմբեր 10,2021 16:48

«Սահմանագծում կամ սահմանազատում սկսվել չի կարող՝ մինչև կողմերը փոխադարձ չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»,- հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում սահմանագծման և սահմանազատման գործընթացը «Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույցի ընթացքում այսպես պատասխանեց Բոստոնում գործող CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը:

Նա փաստեց՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացը կարող է երկար տարիներ տևել ու հավելեց. «Չեմ կարծում, որ սահմանազատումն ու սահմանագծումը հենց այդպես նախագահ Պուտինի ասածով նրանք բերելու են գլխավոր շտաբի քարտեզները ու գծելու, ասելու՝ այս է լինելու: Բանակցություններ պիտի լինեն, պետք է հասկանանք՝ որ քարտեզներով, ինչպես է գիծն անցնելու: Մեզ համար ամենավտանգավորն այն է, որ մինչև այդ բանակցությունները սկսելն ադրբեջանական կողմը շարունակելու է պահանջել, որ հայկական կողմը ճանաչի իր տարածքային ամբողջականությունն՝ առանց վերապահումների: Այդ բանակցություններում իրենց այլընտրանքն ավելի լավն է: Այս ստատուս քվոն, որ ունենք, մեզ համար անընդունելի է»:

Ըստ բանակցային գործի մասնագետի՝ մեզ համար նաև իրավիճակը բարդացնում է այն, որ մենք գտնվում ենք մեր անվտանգության խնդիրները լուծելու համար մի ալյանսում և մեր ձգտումներով դեպի եվրոպական արժեքներ, ժողովրդավարություն, գնում ենք դեպի այլ այլանս: Եվ հիմա այդ ալյանսները հակադրված են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930