«Իրանը բավական հետաքրքրված է Սյունիքում իրականացվող աշխատանքներով, նաեւ հետաքրքրված է Սիսիան-Քաջարան, Քաջարան-Ագարակ կառուցվող նոր ճանապարհներով, թունելներով, որի մասին հանդիպումների ընթացքում են ասել»,-այս մասին այսօր Արմավիրում հրավիրված ասուլիսում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց՝ Սյունիքով անցնող ճանապարհները չափազանց կարեւոր են մեզ համար, ռազմավարական եւ տնտեսական նշանակություն ունեն․ «Եթե մենք կարողանանք արագընթաց, մատչելի ճանապարհներ կառուցել, ապա Պարսից ծոցից դեպի Սեւ ծով ուղիներում մեր դերն ու նշանակությունը բավականին կմեծանա։ Այնպես որ, Իրանն էլ է շահագրգռված»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ