Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագիր եւ քննարկումներ, իհարկե, կան, եւ հաշվի առնելով, որ ծրագրերում եւ գործող ատոմակայանի տեխնիկական վիճակի մասին քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ մինչեւ 2036 թվականը գործող ատոմակայանը կարող է աշխատել։ Այս մասին այսօր Արմավիրի մարզում հրավիրված ասուլիսում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ ծրագրեր կան եւ ե՞րբ կկառուցվի ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկը։
Նախարարն ասաց, որ մինչեւ 2036 թվականը պետք է պատրաստվել եւ իրականացնել նոր բլոկի կառուցման աշխատանքները։
«Մոտավոր հաշվարկներով՝ դա 7-8 տարի կտեւի, կարող ենք 10 տարի համարել։ Դա նշանակում է՝ 2026-2027 թվականից պետք է սկսել նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, որպեսզի երբ գործող ատոմակայանի ժամկետն ավարտվի, մյուսը սկսի աշխատել»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ