Անթալիայում կայացած մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի համաժողովի ընթացքում անցկացված ընտրությունում 81 կողմ ձայնով մարզական այս կազմակերպության նախագահ վերընտրվել է ճապոնացի Մորինարի Վատանաբեն (լուսանկարում): Նրա մրցակիցը եղել է ադրբեջանցի Ֆարիդ Գաիբովը:
Մարզաձեւի Հայաստանի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը Հայաստանի քվեն տվել է Մորինարի Վատանաբեին, որը միջազգային ֆեդերացիան ղեկավարում է 2017 թվականից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ