Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պատերազմում զոհվածների ընտանիքներին բանկերը կզիջեն նաեւ կատարողական ծախսերը

Նոյեմբեր 10,2021 14:42

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ կառավարության հեղինակած օրինագծով՝ բանկերն ու վարկային կազմակերպությունները պարտատերերին կզիջեն նաեւ կատարողական ծախսերը։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը զեկուցեց․ «Խնդիրը նրանում է, որ պատերազմից հետո շատ բանկեր եւ վարկային կազմակերպություններ պարտապաններին զիջել են վերջիններիս պարտքերը․ արդեն իսկ հարուցված կատարողական վարույթներով, սակայն, գանձվում են գումարներ, այսինքն՝ պարտատիրոջից են գանձվում։ Առաջարկում ենք պարտատերերին զիջել նաեւ այդ՝ կատարողական ծախսերը։ Այս տարվա հունիսի դրությամբ, ըստ ՀՀ կենտրոնական բանկի, վարկային կազմակերպությունների եւ բանկերի կողմից պատերազմում զոհված զինվորների ու նրանց ընտանիքների վարկային պարտավորությունների մասով արդեն իսկ զիջվել է 2,8 միլիարդ դրամ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930