Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքի նախագծում կան կետեր, որոնք ակնհայտ վտանգներ են պարունակում». Արթուր Իշխանյան

Նոյեմբեր 10,2021 13:34

«Մեդիա» կենտրոնում «Գիտուժի» նախաձեռնած «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծ, որն այդպես էլ չի ձգում օրենքի» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց, որ օրենքի նախագծում կան կետեր, որոնք ակնհայտ վտանգներ են պարունակում. «Դրանցից մեկը գիտահետազոտական ինստիտուտների կառավարումը հոգաբարձուների խորհրդին հանձնելն է: Ի՞նչ ռիսկ, ինչ վտանգ է պարունակում… Հոգաբարձուների խորհրդում ենթադրվում է ունենալ 8 անդամ: Եվ եթե մենք վերցնենք, որ այս պահի դրությամբ ունենք դիցուք գիտահետազոտական 50 կազմակերպություն, որոնց մեծ մասն ակադեմիայի կազմում է, ապա 400 նման մասնագետի գտնելը մեր երկրի պարագայում գիտության տարբեր ոլորտներում խնդրահարույց հարց է: Խնդրահարույց է, որովհետեւ դժվար է պատկերացնել համապատասխան որակավորում ունեցող նման մարդկանց առկայությունը՝ համակարգից դուրս»:

Հաջորդը, ըստ Արթուր Իշխանյանի հետեւյալն է. «Այս օրենքի տրամաբանությունն առավել դեմոկրատական վիճակի հասնելն է, բայց ակնհայտ է՝ ընդհանուր փիլիսոփայական տեսակետից, որ չկայացած համակարգերում դեմոկրատիան հնարավոր է բերի խեղաթյուրումների: Մասնավորապես, եթե ինստիտուտներն անջատվեն եւ գործեն ինքնուրույն, ապա հնարավորությունը՝ նրանց կողքից կառավարելու, խիստ իջեցվում է:

Գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ ունենք մի շարք ինստիտուտներ, որոնք վատ են գործում…Կան ինստիտուտներ, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում միջազգային բարձր չափանիշներին, իսկ մենք, ցավոք, գտնվում ենք հիբրիդային պատերազմների փուլում, հետեւաբար այդ ինստիտուտների դերն ընդհանրապես բարձրանում է: Իսկ վատ գործող ինստիտուտներին տալով այդպիսի ինքնավարություն՝ կորցնում ենք նրանց նկատմամբ վերահսկողության փոփոխության հնարավորությունը:

Ֆիզիկայից շատ լավ հայտնի է, որ բոլոր անկայուն համակարգերում առավելագույն կարծր համակարգը բրգաձեւն է, բրգաձեւ կառավարումը՝ կենտրոնից, որն օրինակ անհրաժեշտ է բանակում… Նույնաբար այժմ, եթե այժմ կա կամք՝ փոփոխություններ կատարելու, ուրեմն անհրաժեշտ է՝ փոփոխությունները կատարող կենտրոնին պետք է տալ հնարավորություն միջամտելու, փոխելու իրավիճակն այդ ինստիտուտներում»:

Հավելենք, որ «Մեդիա» կենտրոնը քննարկմանը հրավիրել էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, սակայն հրավերը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ «Բարձրագույն գիտության և կրթության մասին» օրենքի նախագիծը երկար քննարկվել է, լսվել են բոլոր առաջարկությունները, ու նոր բան ասելու անհրաժեշտություն չկա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930