«Գազի սակագինը հունվարի 1-ից միանշանակ չի փոխվելու սպառողների համար»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով՝ նման բան չի կարող լինել, որովհետեւ հանձնաժողովում գազի սակագնի փոփոխման վերաբերյալ հայտի ստացման ժամկետները սպառվել են։
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխությանը, Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ քննարկումներն ընթացքի մեջ են։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ