Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թոմաս դը Վաալ. Գրեթե նույն արդյունքը կողմերը կարող էին ստանալ և առանց պատերազմի

Նոյեմբեր 10,2021 12:46

«Ազատություն». «Երբ ես այդ հարցը քննարկում եմ որոշ ադրբեջանցիների հետ, նրանք ասում են` «դե մենք հիմա գերիշխող դիրք ունենք և ուզում ենք օգտագործել պահն ու ստանալ հայերից ամեն ինչ»․ – ռուսական “Коммерсантъ”-ը երեկ մեծ հարցազրույց է հրապարակել Թոմաս դը Վաալի հետ՝ «Քսանհինգ տարիները պարզապես կորցրել են» վերնագրով։

Բրիտանացի լրագրողն ու վերլուծաբանը հարցազրույցում ասում է, թե Բաքուն որդեգրել է հայերին առավելագույնս ճնշելու ռազմավարություն՝ «քանի դեռ Մոսկվան Բաքվին այս հարցում չի խանգարում» տրամաբանության շրջանակում։ Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն, օրինակ, կես տարի անց, «Սև այգի» գրքի հեղինակի համոզմամբ՝ մեծապես կախված է Ռուսաստանի իշխանություններից։

Առանց մեծ պատերազմի 25 տարիները հակամարտող կողմերը հենց այնպես կորցրել են, ասում է դը Վաալը և պնդում՝ գրեթե նույն արդյունքը, ինչ կողմերը ստացան 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, նրանք կարող էին ստանալ և առանց պատերազմի։ Ընդ որում, սրանում վերլուծաբանը մեղադրում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին, այլ նաև միջնորդներին։

«Սա երևի Նիկոլ Փաշինյանի մեծ ձախողումն է, որ ընտրություններում ժողովրդավարական հաղթանակի տեսքով առավելություն ունենալով՝ նա այնքան քիչ բան արեց Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Տպավորություն կա, որ մինչ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր միայն ներքին հարցերով», – նշում է Թոմաս դը Վաալը։

Բրիտանացի լրագրողի կարծիքով՝ Երևանի և Բաքվի տարաձայնություններից հիմնականը այսօր այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքն» է։ Մոսկվան առանց ավելորդ աղմուկի փորձում է փոխզիջումային տարբերակ գտնել, ասում է դը Վաալը։

Ազա ԲԱԲԱՅԱՆ, Մոսկվա

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930