Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀՈ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ստացվել է Iravaban.net կայքում սեպտեմբերի 10-ին հրապարակված Մհեր Մեսրոպյանի (Մհեր Արմենիա) «Այս անձը սպառնում է ինձ. Մհեր Արմենիան դիմում է ոստիկանությանը» վերնագրով հրապարակումը, ըստ որի Lyov Petrosyan ներկայացող ֆեյսբուքի օգտատիրոջ կողմից կատարվել է «ամսի յոթին բենզինով քեզ վառելու եմ զգույշ եղի» գրառումը:
Իրավապահները պարզել են, որ Lyov Petrosyan անվամբ օգտատերը Լեւոն Պ-ն է: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ