Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթնայուղ պարունակող մթերքները խանութների դարակաշարերում առանձնացված կտեղադրվեն

Նոյեմբեր 10,2021 11:10

Կառավարության հեղինակած՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում» փոփոխությունների նախագծով առաջարկվում է կաթնային յուղ պարունակող կաթնամթերքները՝ պանիր, թթվասեր, դարակաշարերում տեղադրել առանձնացված՝ սպառողին շփոթության մեջ չգցելու նպատակով։

Նախագիծն այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում զեկուցելիս ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշեց․ «Այդպիսի կաթնամթերքը մինչեւ այս պահը խանութների դարակաշարերում որեւէ կերպ չի առանձնացվել կամ տեսանելի կերպով փաթեթավորման վրա չի երեւացել։ Սակայն եթե փորձես, ապա կգտնես բաղադրության մեջ այն փաստը, որ մթերքը պարունակում է կաթնայուղ։ Վերջինս որպես հումք շատ ավելի էժան է, քան բնական կաթը։ Այս պահին գնային որեւէ տարբերություն չկա կաթնայուղից եւ բնական կաթից պատրաստված մթերքների գների միջեւ։ Ուստի առաջարկում ենք առանձնացված ցուցադրել, որպեսզի սպառողը հասկանա՝ կաթնայուղ պարունակվո՞ւմ է, թե ոչ»։

ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հարցը չի լուծվում համապատասխան պիտակ փակցնելով։

Փոխնախարարը նշեց՝ քանի որ կանոնակարգը ԵՏՄ տարածքի համար է, առայժմ այդպես հնարավոր չէ, Բելառուսի համար խնդիր կառաջանա․ «Սա կարճաժամկետ լուծում է, գերադասելի է սպառողի շահը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930