Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարելի է որոշ բարելավումներ անել»․ «Գովազդի մասին» օրենքի նախագիծը հետաձգվեց 2 ամսով

Նոյեմբեր 10,2021 10:33

«Երեկ մեծ քննարկում ունեցանք մեդիա ոլորտի եւ բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Բոլորի կարծիքները լսել ենք։ Գտնում ենք, որ կարելի է որոշ բարելավումներ անել նախագծում՝ մինչեւ հանձնաժողովում վերջնական եզրակացություն տալը»,-ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։

Հիշեցնենք՝ երեկվա քննարկման ժամանակ մեդիաոլորտի ներկայացուցիչները համացանցային գովազդի արգելքի դրույթի հետ կապված խնդիրներ էին բարձրաձայնել։

Արմեն Հայրապետյան

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն այսօր Բաբկեն Թունյանին տեղեկացրեց․ «Որոշակի հանգամանքներ ամբողջականացնելու տեսանկյունից, հատկապես՝ կիրառման պահը եւ մեղմ անցում ապահովելը, լրացուցիչ քննարկումների են հանգեցրել, որպեսզի սահմանափակումները հաղթահարվեն հնարավորինս առանց դժվարությունների»։

Ըստ այդմ, նախագծի քննարկումը հանձնաժողովում հետաձգվեց մինչեւ երկու ամիս ժամկետով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930