Հարգանքի տուրք՝ քաջերի հիշատակին
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը վերջ դրվեց չարաբաստիկ պատերազմին:
Հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության իրենց կյանքը զոհաբերեցին մեր քաջարի զավակները: Ձեր սխրանքն անգնահատելի է, հա՛յ զինվորներ: Ձեր հերոսությունների մասին պատմությունները, որոնք լեգենդների են նմանվում, առաջնորդելու են սերունդներին՝ նրանց մեջ վառ պահելով հայրենասիրության ոգին: Մեր քա՛ջ զինվորներ, մենք ձեզ պաշտպանվա՛ծ, ծաղկու՛ն ու զարգացո՛ղ հայրենիք ենք պարտք: Հավերժ փա՛ռք ձեզ:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, մարզպետարանի և մի շարք այլ պետական կառույցների պաշտոնյաներ այսօր այցելել են Վանաձորի զինվորական պանթեոն, ծաղիկներ են խոնարհել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում նահատակված հերոսների շիրիմներին։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել նաև Վանաձորի Առափնյա թաղամասում վերջերս տեղադրված խաչքարի մոտ։
Կարդացեք նաև
Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կազմակերպվել էր նաև մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար ընկածների։
Լոռու մարզպետարան