Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺԲ խորհրդի անդամ. «Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի խոսել Հայաստանի անունից»

Նոյեմբեր 09,2021 23:25

ԱԺԲ խորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի բազմիցս կրկնած այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստակամ է կոմունիկացիաներն ապաշրջափակել, ինչը տեւական խաղաղություն կբերի տարածաշրջան, որ ադրբեջանցիները եւ հայերը կկարողանան փոխադարձաբար անվտանգ օգտվել երկու երկրների ճանապարհներից:

«Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի Հայաստանի անունից խոսել եւ համաձայնություն տալ կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Նա լեգիտիմ առաջնորդ չէ: Նա ընդհանրապես առաջնորդ չէ: Նա ռեժիմի պարագլուխն է եւ իրավունք ունի խոսելու լավագույն դեպքում իր խմբակի անունից: Հետեւաբար, դրանք ապօրինի հայտարարություններ են, որովհետեւ նա չի ներկայացնում Հայաստանի շահերը:

Տեսեք, նա հայտարարում է, թե հայերն ու ադրբեջանցիները կարող են անվտանգ օգտվել միմյանց ճանապարհներից, ինչը տեւական խաղաղություն հաստատելու գրավական է: Բայց ինքը վախեցավ օրերս Սյունիք գնալ Գորիս-Կապան այն ճանապարհով, որի 21 կիլոմետրը նվիրել է Ադրբեջանին: Եվ դա այն դեպքում, երբ մենք գիտենք, թե իրեն ինչպիսի մեծ զորք է ուղեկցում: Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովում են ՊՊԾ ավելի մեծ թվով աշխատակիցներ, քան երբեւէ Հայաստանի ղեկավար պաշտոն ունեցած մեկ այլ անձի են պաշտպանել: Նա իր բանակով եւ զորքով վախեցավ անցնել այդ ճանապարհով, փոխանակ առաջինն ինքը անցներ, ընդ որում, քայլելով՝ ցույց տալու համար, որ դա ապահով է: Բայց դա ապահով ճանապարհ չէ, դա թշնամուն հանձնված, թշնամու կողմից վերահսկվող ճանապարհ է, որի վրա ինչ ասես կարող է լինել: Եվ սա ցույց է տալիս, որ ինչպիսին նրա խոսքի եւ գործի անհամապատասխանությունն է, այնպես էլ ամբողջ երկրի հետ տարվող կործանարար քաղաքականության դեմքն է, ինչը ցավոք, ոչ բոլորն են տեսնում»,- ասաց մեր զրուցակիցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930