Այսօր «Ազատության» հրապարակում Ազգային ժողովրդավարական բեւեռի հրավիրած հանրահավաքի մեկնարկից առաջ ԱԺԲ խորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը Aravot.am-ին ասաց. «Բեւեռի օրակարգը բավական լայն է: Այն սկսվում է, բայց չի ավարտվում դավաճանության կրկնության կանխման պահանջով եւ հետապնդմամբ: Բայց նաեւ մեկ տարի առաջ տեղի ունեցած խայտառակ հայտարարության չեղարկումը կա մեր օրակարգում: Իհարկե, առաջնահերթությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ռեժիմի օր առաջ հեռացումն է եւ դեմարկացիայի ու դելիմիտացիայի, այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը թույլ չտալը: Երկիրը փրկելն է մեր առաջնահերթությունը: Եթե մենք այս ամենը թույլ ենք տալիս, կորցնում ենք Հայաստանը եւ դրանում կասկած չկա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ