ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոն դատապարտել է Շուշիի մերձակայքում քաղաքացիական անձի սպանությունը։
«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,- նշվել է գերատեսչության Тwitter-ի էջում։
We condemn the violence that caused the death of an Armenian civilian. We urge Armenia and Azerbaijan to intensify their engagement including through the Minsk Group Co-Chairs to resolve all outstanding issues related to or resulting from the N-K conflict.
— DoS Europe and Eurasia (@StateEUR) November 9, 2021