ԻՔՄ հաղորդագրությունը նոյեմբերի 9-ի ԱԺԲ-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Երևանի Ազատության հրապարակում 18։00-ից անց է կացվել Ազգային ժողովրդավարական բևեռի հրավիրած հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:30-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 1150 մարդ։
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Կարդացեք նաև
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Իրազեկ քաղաքացիների միավորում