Մասիսի քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի մասիսցիներ, քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների հարգելի աշխատակիցներ,
Տեղեկացնում եմ, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
2016 թվականի դեկտեմբեր ամսից զբաղեցրել եմ Մասիսի փոխքաղաքապետի պաշտոնը և այն հնարավորինս ծառայեցրել իմ սիրելի քաղաքի և նրա բնակիչների խնդիրների լուծմանը:
Թե որքանով եմ կարողացել հաջողել ՝ գնահատականը կտա մասիսցին:
Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում Մասիս քաղաքում իրականացվել են սոցիալական և տնտեսական բազում աշխատանքներ՝ փողոցային լուսավորության ցանցի արդիականացում և ընդլայնում, մանկապարտեզների հիմնանորոգում, խաղահրապարակների և մինի ֆուտբոլի դաշտերի կառուցում, զբոսայգու հիմնանորոգում, գազաֆիկացում և այլ ծրագրեր…
Կարդացեք նաև
Ուզում եմ շնորհակալություն հայտնել համայնքային ծառայության աշխատակիցներին, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին և Մասիս քաղաքի բնակիչներին համատեղ, արդյունավետ և սրտացավ աշխատանքի համար՝ ի բարօրություն Մասիս քաղաքի և մասիսցու:
Կհանդիպենք առաջիկայում՝ նոր ծրագրերով և անելիքներով…
Շնորհակալությամբ
Նորայր ՀԱԿՈԲՅԱՆ