Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Տեղի է ունենալու խաղային ոլորտի անցում Հայաստանից արտերկիր՝ իր բոլոր ֆիսկալ հետեւանքներով». Լեւոն Գեւորգյան

Նոյեմբեր 09,2021 16:42

Այսօր խորհրդարանում, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, մեդիաոլորտի, բուքմեյքերական ընկերությունների, ռադիոհեռուստաընկերությունների ներկայացուցիչների, արտաքին գովազ ներկայացնողների մասնակցությամբ քննարկվում էին «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունները:

Նախագծով առաջարկվող՝ համացանցով գովազդի արգելքի դրույթում փաստաբան Լեւոն Գեւորգյանը նաեւ սահմանադրականության տեսանկյունից խնդիր է տեսնում: Ըստ նրա, «Գովազդի մասին» օրենքը առկա խմբագրությամբ, ունի շատ հստակ տարածքային իրավազորության սկզբունք, իսկ ՀՀ օրենսդրությունով կարգավորված չեն համացանցի տարածքային տեղաբաշխման խնդիրները. «Այսինքն, ՀՀ օրենսդրությունը չի պարզաբանում, թե որ գովազդն է գովազդ Հայաստանում, որ գովազդն է, որ գովազդ չէ Հայաստանում։ Եվ այս տեսանկյունից, երբ մենք խոսում ենք այն մասին, որ օրենքով նախատեսված է համացանցի միջոցով գովազդի տոտալ արգելք, առաջանում է իրավական որոշակիության խնդիր, որովհետեւ տնտեսվարողները չեն հասկանա, թե ինչպես կարգավորեն իրենց վարքագիծը»:

Բացի այդ, ըստ բանախոսի, օրենքի նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու են անհավասար մրցակցային պայմաններ օտարերկրյա օպերատորների հետ. «Նաեւ պարզ չէ՝ ինչպե՞ս է կարգավորվելու օտարերկրյա ընկերությունների գործունեությունը Հայաստանում։ Մասնավորապես, այս նախագծի ընդունման պարագայում մեր մտավախությունն այն է, որ ոչ թե էականորեն նվազելու է խաղային ոլորտը, այլ պարզապես տեղի է ունենալու խաղային ոլորտի անցում Հայաստանից արտերկիր՝ իր բոլոր ֆիսկալ հետեւանքներով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930