Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի խաղացողները 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Լիխտենշտեյնի հետ հանդիպումից երկու օր առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել եւ մեկի պատասխանը եղել է դրական:
Հավաքականի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ այդ պատճառով հինգ ֆուտբոլիստներ մեկուսացվել են:
Ըստ շրջանառվող լուրերի, վարակված ֆուտբոլիստը պատվաստման ամբողջ չափաբաժինն ընդունել է եւ հիվանդության նշաններ չունի: Սակայն նա եւ նրա հետ միասին եւս չորս ֆուտբոլիստներ, չնայած թեստավորման բացասական արդյունքներին, մեկուսացվել են, քանի որ գտնվել են նրա հետ շփման գոտում:
Bild-ի տեղեկություններով՝ վարակված ֆուտբոլիստը պաշտպան Նիկլաս Զյուլեն է:
Կարդացեք նաև
Գերմանիայի ընտրանին նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվելու է Հայաստանի ազգային հավաքականին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ