Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աննա Դանիբեկյանը Արցախը համարո՞ւմ է այլ տարածք. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Նոյեմբեր 09,2021 16:34

Այսօր հերթական աբսուրդի թատրոնն էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում և այդ աբսուրդի կենտրոնում կրկին Աննա Դանիբեկյանն էր:

Երեկ դատավորին էին դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանն ու ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը՝ այսօր նշանակված նիստը հետաձգելու դիմումով՝ քանի որ պատրաստվում են մեկնել Արցախ: Դանիբեկյանը բավարարում է Քոչարյանի դիմումը, անհապաղ տեղեկացնում դատախազներին, որ նիստը հետաձգվելու է, իսկ Արմեն Գևորգյանին պատասխանում են, որ նրա դիմումը կքննարկվի այսօրվա նիստում, որն, ըստ էության, արդեն պարզ էր, որ չի կայանալու:

Ստացվում է, որ Դանիբեկյանի համար դատախազությունը ավելի բարձր օղակ է, քան ԱԺ-ն, որովհետև ԱԺ պատգամավորին, որը օժտված է ներկայացուցչական մանդատով կարելի է կանչել հետաձգված նիստին:

Բայց սրանով աբսուրդի թատրոնը չի ավարտվում: Աննա Դանիբեկյանն անում է հերթական անպատասխանատու հայտարարությունը՝ պնդելով, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, և այլ տարածք մեկնելու համար նրան անհրաժեշտ է վարույթն իրականացնողի թույտվությունը:

Աննա Դանիբեկյանը Արցախը համարո՞ւմ է այլ տարածք: Նախորդ տարի այս օրերին, երբ իր իմացությամբ Արմեն Գևորգյանն ու Ռոբերտ Քոչարյանը գտնվում էին Արցախում, Արցախը այլ տարածք չէ՞ր:

Հավանաբար, Դանիբեկյանը չի հասկանում, թե ինչ վտանգավոր հայտարարություն է անում նոյեմբերի 9-ի դրությամբ: Հետաքրքիր է նաև Դանիբեկյանի անձնական դիքորոշո՞ւմն է, թե իշխանությունների:

Զուտ իրավական տեսանկյունից, մի բան ակնհայտ է, որ Դանիբեկյանը դրսևորում է ակնհայտ կանխակալ մոտեցում, որը խիստ կասկածի տակ է դնում նրա անաչառությունը, և ցուցաբերում է դատավորին  ոչ հարիր վարքագիծ:

Հ.Գ. Այսպես շարունակվելու դեպքում մի օր էլ նիստերի դահլիճում հրավառություն են կազմակերպելու՝ Ալիևին համահունչ:

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930