Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Գովազդի մասին» օրենքում փոփոխությունները շուկայում բացասական ազդեցություն կունենան. Հայկ Կարապետյան

Նոյեմբեր 09,2021 16:16

Այսօր խորհրդարանում, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, մեդիաոլորտի, բուքմեյքերական ընկերությունների, ռադիոհեռուստաընկերությունների ներկայացուցիչների, արտաքին գովազ ներկայացնողների մասնակցությամբ քննարկվում է «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունները:

Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրել է այս օրենքում փոփոխությունների արդյունքում շուկայում սպասվող փոփոխությունները:

Դրանք իր ելույթում ներկայացրեց հանձնաժողովի ներկայացուցիչ Հայկ Կարապետյանը. «Կա երկու շուկա, առաջինը՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման ոլորտն է, երկրորդը՝ դրան հարակից գովազդային ծառայությունների մատուցման ոլորտը։ Ընդհանուր առմամբ հանձնաժողովն արձանագրել է, որ ցանկացած գովազդի արգելում մրցակցության սահմանափակման երեւույթ է պարունակում, քանի որ շուկայում գոյություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները տարիներ շարունակ հնարավորություններ են ունեցել գովազդելու իրենց, ճանաչում ձեռք բերել։ Իսկ այն տնտեսվարողները, որոնք նոր պետք է մուտք գործեն շուկա, նրանք հետագայում այդ նույն հնարավորությունը չեն ունենա և կհայտնվեն մրցակցային անհավասար պայմաններում։ Հետևաբար, հանձնաժողովն արձանագրել է, որ օրենքի փոփոխությունը շուկայի վրա կունենա ազդեցություն՝ բացասական առումով»,- ասաց նա:

 

Երկու տարի առաջ գովազդի շուկայում կատարված ուսումնասիրությունները, ըստ պաշտոնյայի, փաստում են, որ այս շուկան նույնպես կտուժի. «Շուկայի զգալի եկամուտն ապահովում էին չորս ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում շահումով խաղերի ոլորտում եւ տվյալ ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունները արգելվելու դեպքում, ինչպես հեռուստատեսության, ռադիոյի եւ արտաքին գովազդի առումով շուկան կտուժի, մոտ 1 մլրդ 680 մլն դրամի չափով. սա 2019 թվականի տվյալներով է»:

Միաժամանակ խնդիր է նաեւ Հայաստանից դուրս հեռարձակվող գովազդների մասով, քանի որ օրենքի կարգավորումներն ազդելու են է միայն Հայաստանի վրա, ուստի անհասկանալի է, թե դրանք ի՞նչ ազդեցություն են ունենալու Հայաստանից դուրս հեռարձակվող գովազդների վրա. «Եթե նախագիծն ընդունվի, մենք կուզենք նաեւ այդ մեխանիզմները տեսնել, թե ինչպես է սահմանափակվելու դրսի ընկերությունների՝ ՀՀ տարածքից դուրս գտնվող կայքերից հեռարձակվող գովազդը։ Այս առումով կունենք մրցակցային ոչ հավասար պայմաններ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930