Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն սադրանք է որակել Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Արցախ

Նոյեմբեր 09,2021 15:26

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ սադրանք որակելով Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այցը Արցախ:

«Հայկական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն անօրինական կերպով այցելել է Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ:

Հայաստանի պաշտպանության նախարարի չարտոնված այցը Ադրբեջանի տարածք, հանդիպումները հայկական անօրինական խմբավորումների հետ և նրա արտահայտությունները նրանց մարտունակության մասին ռազմաքաղաքական սադրանք են:

Հայաստանի պաշտպանության նախարարի այդ սադրիչ այցը դիտավորյալ կատարվել է 2020թ. նոյեմբերի 10-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության մեկամյակի նախօրեին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ այդպիսի գործողություններով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարության դրույթները, գիտակցաբար փորձում սրել իրավիճակը տարածաշրջանում և սևացնել ռուս խաղաղապահների գործունեությունը:

«Ղարաբաղյան 44-օրյա երկրորդ պատերազմի լիակատար պարտությունից հետևություններ կատարելու, տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակին հարմարվելու և խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու փոխարեն՝ Հայաստանի ռազմական ղեկավարությունը փորձում է իրականացնել էժանագին ռազմական արկածախնդրություն՝ ներքին սպառման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Ադրբեջանի՝ այդ այցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է «ուղղակիորեն աջակցել Ադրբեջանի տարածքում հայկական անօրինական խմբավորումներին, ագրեսիվ անջատողականությանը, ահաբեկչական և սադրիչ գործողություններին:

«Միաժամանակ, Հայաստանի զինված ուժերի շարունակում են մնալ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ,- ասվում է հայտարարության մեջ:- Ցանկանում ենք հիշեցնել Հայաստանի պաշտպանության նախարարին իր նախկին գործընկերների և այլ հայ գեներալների ճակատագրի մասին, որոնք առաջ էին քաշում ուտոպիստական հայտարարություններ, ինչպիսիք են «Օհանյանի անհաղթահարելի գիծը», «նոր պատերազմներ, նոր տարածքներ»:

Ադրբեջանի ՊՆ-ն զգուշացրել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ նման «անօրինական այցերի» շարունակության դեպքում անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն «ագրեսիվ անջատողականության և ահաբեկչական գործողությունների կանխարգելման համար՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930