Այսօր Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի բակում բացվել է 44-օրյա պատերազմին մասնակցած ու զոհված՝ դպրոցի 8 շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար:
Զոհված հերոսներն են՝ Նարեկ Բալասյան, Դավիթ Առուստամյան, Ժորա Փարսյան, Լենտրուշ Գյոզալյան, Էդգար Սարգսյան, Արամ Ղուլարյան, Դավիթ Մարտիրոսյան, Վահե Ղազարյան:
Խաչքարի բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետի ժ/պ Արթուր Ճաղարյանը, զոհված զինծառայողների հարազատներն ու ընկերները:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում ներկայացվել է զոհված տղաների անցած մարտական ուղին։ Այնուհետեւ ներկաները ծաղիկներ են խոնարհել մեր հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։
Հավերժ փառք…
Տավուշի մարզպետարան