Ինչպես հայտնել էինք, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում 11-րդ անգամ պետք է քննարկվեր հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» դաշինքից առաջադրված Արթուր Ղազինյանի թեկնածության հարցը, երբ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «վտանգավոր թեզ» որակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երեկ հանրահավաքում բարիկադներ կազմելու եւ ժողովրդին առաջնորդելու մասին հայտարարությունը։
Իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի ելույթին․ «Թեզ հնչեց, թե Հայաստանն է իբր սկսել պատերազմը։ Եթե չեմ սխալվում, ինքն ասաց, թե ՀՀ-ն այլ հնարավորություն չի թողել Ադրբեջանին։ Հիշեցնեմ՝ դա այն թեզն է, որն առաջ տանելու համար Ադրբեջանը միջազգային հարթակներում միլիոնավոր դոլարներ է ծախսում։ Այդ թեզը Երեւանի կենտրոնում 3700 հոգու առաջ հնչեցնելու շարժառիթը չեմ կարողանում հասկանալ։ Նույն բանը նա արել է ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում։ Աշխարհում մի քանի երկրի ղեկավարներ կան, որոնք պնդում են, թե ՀՀ-ն է սկսել պատերազմը՝ Էրդողանը, Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Սրա պարզաբանումը որեւէ մեկը կտա՞։ Նրա խոսքերն Ադրբեջանն օգտագործելու է միջազգային հարթակներում»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը շտկեց Ալեքսանյանի խոսքերը․ «Երկրորդ նախագահը հայտարարեց, որ ոչ թե ՀՀ-ն է նախահարձակ եղել, այլ ՀՀ իշխանության վարած քաղաքականությունն է Ադրբեջանին հնարավորություն տվել պատերազմ սկսելու։ Ուշադիր եղեք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ