Խաղաղության կեղծ օրակարգի մեկ տարին գլորեցինք՝ թմրած, անհասկանալի ներքին պայքարով, վհատ, թշնամուն գոնե կես անգամ ատամ ցույց չտված։ Թշնամուն վախդ ցուցադրեցիր՝ համարիր ոչնչացված ես, վերջնականապեսն ուղղակի ժամանակի խնդիր է։
Խաղաղություն անշուշտ մեզ պետք է, բայց ոչ անպատվության հաշվին։ Արժանապատիվ խաղաղության համար պիտի կռիվ տալ։ Եվ, եթե անպատվորեն պիտի ապրել խաղաղ և դա քո սեփական երկրի օրակարգն է ու «ղեկավարների» թելադրանք-պարտադրանքը, ապա կարելի է վստահ արձանագրել՝ մեր գոյությունը զուտ իմիտացիա է։
Այսօր մենք շրջում ենք մեր խայտառակ գոյության օրացուցային առաջին տարին։ Ժամանակը չի անցնում, սողում է։ Հետհաշվարկը սկսված է՝ ելակետային դիրքին ձգտելու և հասնելու համար կենդանության նշաններ են պետք։
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ պահանջը նույնն է և անշեղելի՝ չեղարկել 2020թ. նոյեմբերի 9 եռակողմ համաձայնագիրը և գտնել ուղիները՝ ԿՅԱՆՔԻ։
«Հադրութի Դեօկուպացիա» ՀԿ