Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի մեկամյակի կապակցությամբ:
«Էրդողանը շնորհավորել է Ալիևին Հաղթանակի օրվա կապակցությամբ և եղբայրական ադրբեջանցի ժողովրդին փոխանցել խաղաղության, հանդարտության և բարգավաճման մաղթանքներ: Նախագահ Ալիևը ևս մեկ անգամ բարձր է գնահատել Թուրքիայի և անձամբ Էրդողանի աջակցությունն այդ հաղթանակի գործում՝ ընդգծելով, որ Թուրքիայի նախագահի վճռական դիրքորոշումը և հայտարարությունները պատերազմի հենց առաջին օրերից ցույց տվեցին աշխարհին, որ Ադրբեջանի միայնակ չէ, Թուրքիան նրա կողքին է: Դա մեծ բարոյական աջակցություն էր ադրբեջանցի ժողովրդին և բանակին»,- ասվում է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Ալիևը նաև ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի վերջին այցը Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններ թուրք-ադրբեջանական եղբայրության ևս մեկ դրսևորում էր:
«Երկու երկրների առաջնորդները նշեցին, որ հաղթանակը թուրք-ադրբեջանական եղբայրության և միասնության ևս մեկ վառ էջ էր: Զրույցի ընթացքում նրանք համոզմունք հայտնեցին, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հետագայում էլ հաջողությամբ կզարգանան բոլոր ոլորտներում, և որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ կլինեն իրար կողքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ