Լրահոս
Օրվա լրահոսը

Արծարծուեցան համահայկական զանազան խնդիրներ, Սուրիոյ ներկայ իրավիճակը. Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդն ընդունեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը

Նոյեմբեր 09,2021 12:42

Երկուշաթբի, 8 Նոյեմբեր 2021-ի առաւօտուն, Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տէր Մասիս Սրբ. Եպս. Զօպուեան Ազգ. Առաջնորդարանէն ներս ընդունեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը, որ այս օրերուն կը գտնուի Հալէպ:

Մտերմիկ մթնոլորտի մէջ ընթացած հանդիպումին ներկայ էին Վրէժ Եագուպեան, տոքթ. Ռուբէն Գէորգեան եւ Յարութ Հայրապետեան:

Հանդիպումին արծարծուեցան համահայկական զանազան խնդիրներ, ինչպէս նաեւ Սուրիոյ ներկայ իրավիճակը:

Սրբազան Հայրը զեկուցեց սուրիահայութեան դիմագրաւած ներկայ մարտահրաւէրներուն եւ դժուարութիւններուն մասին, յայտնելով, որ Սուրիան քաղաքական եւ ապահովական առումով, համեմատաբար նախորդ տարիներուն շատ աւելի կայուն վիճակի մէջ կը գտնուի, սակայն ժողովուրդը կը դիմագրաւէ տնտեսական դժուար պայմաններ:

Իր կարգին, Յակոբ Տէր Խաչատուրեանը քաջալերական խօսքերով գնահատեց Թեմի աշխոյժ գործունէութիւնը եւ սուրիահայութեան մաղթեց բարօր եւ ծաղկուն տարիներ:

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930