«Ադրբեջանի գործողությունները սադրիչ բնույթ են կրում։ Նայենք, թե ժողովրդի շահը որն է։ Մեզ պետք է իրավիճակ, որում կկարողանանք համանախագահների հետ քննարկել եւ շարունակել Արցախի հարցով ընդհատված քննարկումները։ Գուցե թերթերի կամ գրառումների համար կարելի է ասել՝ վայ, սենց բան ասին, բա մենք ինչ ենք ասում, բայց կներեք, մենք այստեղ ենք երկրի շահերը ներկայացնելու համար, ոչ թե մեկը մյուսին ինչ-որ բան ասելու։ Ադրբեջանի վարքագիծը րոպեական ոգեւորությամբ է պայմանավորված»,-խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Շուշիի տակ» կոչվող հատվածում ադրբեջանցի զինծառայողի կողմից մեկ հայի սպանության եւ երեքի վիրավորման միջադեպին նման գնահատական տվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նկատառմանն ի պատասխան, որ հայ քաղաքացու վրա են կրակել, Ալեն Սիմոնյանը հարցադրում արեց․ «Հա ի՞նչ, ինչ․․․իմ ու ձեր ասածի մեջ ի՞նչն է հակասող»։ Լրագրողը պատասխանեց՝ մենք խոսում ենք խաղաղությունից, իսկ իրենք կրակում են։ Սիմոնյանը կրկին հարցադրում արեց․ «Որ պատերազմից խոսենք, իրենք չեն կրակելո՞ւ․․․մեր պատասխանն ադեկվատ է։ Մենք չպետք է պատերազմ հրահրենք եւ սկսենք․․․իհարկե նորմալ չի, որ հայ մարդու են սպանել։ Ուզում եք առաջարկել, որ պատերազմ սկսե՞նք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային