Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի նախագիծը գիտական համակարգի մասով լրամշակման կարիք ունի. «Գիտուժ»

Նոյեմբեր 09,2021 11:56

«Գիտուժի» հայտարարությունը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

❗️Նախատեսված փոփոխություններն ու լրացումները կարող են լրջագույն վնաս հասցնել եղած համակարգի առողջացման եւ գիտական արդյունքի աճին միտված գործընթացին։

Մասնավորապես,

🟩 Օրինագծում շեշտը հիմնականում դրված է բարձրագույն կրթության համակարգի վրա եւ գիտական համակարգի մասով լրամշակման կարիք ունի:

🟩 Նախագծի Հոդված 25-ով նախատեսվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (Ակադեմիա) կազմից դուրս հանել մինչ օրս Ակադեմիայի կազմում գտնվող 30 գիտական կազմակերպությունները։

Ըստ նախագծի՝ գիտական կազմակերպությունների առանձնացումը նշանակում է, որ յուրաքանչյուր կազմակերպության համար ստեղծվելու է ութ անդամից բաղկացած խորհուրդ, որը ձեւավորվելու է հետեւյալ համամասնությամբ. չորսին առաջադրելու է կազմակերպության գիտական խորհուրդը, երեքին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը, մեկին՝ Ակադեմիան։ Այդ գիտական կազմակերպությունների խորհուրդները համալրելու համար պետք է լինելու գտնել 200-ից ավել կառավարման համապատասխան հմտություններ ու փորձ, եւ/կամ տվյալ գիտական ուղղության մեջ գիտաչափական բարձր ցուցիչներ ունեցող անդամներ, որոնք պատրաստակամություն կունենան հանրային հիմունքներով աշխատելու՝ իրենց ժամանակը եւ ջանքերը ներդնելով գիտական կազմակերպության աշխատանքի որակի եւ արդյունավետության կտրուկ բարձրացման մեջ։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց են համապատասխան կողմերը գտնելու այդ քանակի եւ նման որակավորում ունեցող անդամներ։

🟩 Ինչո՞ւ Ակադեմիայում վերջին 7 տարիների ընթացքում չեն անցկացվել Ակադեմիայի անդամների ընտրություններ։

🟩 Սույն տարվա հունիս ամսին ընտրված ՀՀ ԳԱԱ նախագահը եւ ակադեմիկոս-քարտուղարը, լինելով Հայաստանի ամենաարդյունավետ գիտնականների շարքում, արդեն նախաձեռնել են ողջունելի բարեփոխումներ։

🟩 Այս օրենքի նախագծով գիտության բնագավառում նախատեսված փոփոխությունները խանգարելու են Ակադեմիայի նորընտիր նախագահի ու ակադեմիկոս-քարտուղարի նախաձեռնած բարեփոխումներին եւ երկարաժամկետ կտրվածքում վտանգի տակ են դնելու Ակադեմիայի կազմում գտնվող 30 կազմակերպությունների ամբողջականության ապահովումը եւ, անգամ, հետագա գոյությունը։

🟩Մենք ուշադրությամբ հետեւելու ենք Ակադեմիայի ներսում տեղի ունեցող գործընթացներին, բարեփոխումների ընթացքին եւ հարկ եղած պահին արձագանքելու ենք՝ օբյեկտիվ գնահատական տալով երեւույթներին:

Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական սրընթաց արդիականացումն ապահովելու համար մենք պետք է խելամիտ եւ արդյունավետ օգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները։

«Գիտուժ» նախաձեռնությունը պատրաստակամ է աջակցել օրենքի նախագծի՝ գիտությանը վերաբերող դրույթների լրամշակման աշխատանքներին:

«Գիտուժ» նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930