«Երկար պետք է վերլուծել։ Մեծ ցավին մատների արանքով չենք կարող նայել։ Շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար։ Շատ երկար պետք է նայենք, հասկանանք․․․այդ առումով շատ եմ կարեւորում քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը, որը մենք ներդրեցինք։ Այդ աշխատանքի արդյունքները կարող են որոշիչ դեր ունենալ պետության ապագայի համար»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով պատերազմից մեկ տարի անց հետեւություններ անելուն՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նկատառմանն ի պատասխան, թե պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի հարցում իշխանությունը հապաղում է, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ցավում եմ, որ չեք դիտել վարչապետի հարցազրույցը։ Կրկնեմ, որ օրենքը թույլ է տալիս վեց ամսով ստեղծել հանձնաժողով եւ երկարաձգել այն։ Բացի այդ, ոչ բոլոր պատգամավորներն էին ստորագրել գաղտնիության թույլտվություն ստանալու անհրաժեշտ փաստաթղթերը։ Հանձնաժողովը գործելու է, այն պետք է արդյունք ունենա, կոնկրետ գործողություններով զբաղվի։ Հանձնաժողովը շուտով կգործի»։
ԱԺ նախագահի խոսքով՝ քննիչ հանձնաժողովն ազատ է լինելու հրավիրել բոլորին․ «Հրավիրյալների ցանկը շատ մեծ է լինելու։ Մած հաշվով, շատ ու շատ բաներ արդեն իսկ հայտնի են»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ