Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյան. Ես կարծում եմ՝ ցանկացած հարեւանի հետ էլ կարելի է խաղաղության դարաշրջան բացել

Նոյեմբեր 09,2021 10:54

«Այն դասերը քաղեցինք, որ պետք է կազմակերպված լինենք: Այս պատերազմը ցույց տվեց, որ մենք շատ սխալ ենք համակարգերը ստեղծել, որոնք պետք է մեզ պաշտպանեին, որ պետք է կազմակերպված լինեին, որ պետք է զոհեր չունենայինք»,-այսօր News.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որը 44-օրյա պատերազմի մեկ ամյակի առիթով այցելել էր Եռաբլուր պանթեոն:

Հիշեցնեք, որ նոյեմբերի 9-ի՝ լույս 10-ի գիշերը Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները արցախյան 44-օրյա պատերազմը դադարեցնելու նպատակով ստորագրեցին եռակողմ հայտարարություն:

Խաչատուր Սուքիասյանը պատասխանելով հարցին՝ խոսվում է խաղաղության դարաշրջան բացելու մասին, մինչդեռ երեկ կրկին ադրբեջանցիների կողմից արձակված կրակոցից Շուշիի մոտակայքում երիտասարդ է զոհվել, մի քանիսն էլ՝ վիրավորվել, հնարավո՞ր է Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացել, ասաց. «Ես կարծում եմ, բոլորի հետ էլ կարելի է, ցանկացած հարեւանի հետ: Մենք պետք է մի բան գիտակցենք, որ մեր սերունդներն ապրելու են նույն տարածքում, մենք չենք կարող Հայաստանը այլ երկիր տեղափոխել: Իհարկե, անընդունելի են այս սադրանքները, անընդունելի է, որ մենք զոհեր ունեք, բայց ինչ-որ մի պահի պետք է իրենք էլ գիտակցեն եւ իրական խաղաղության այդ գործընթացը համարել սկսված: Պետք է գիտակցեն, որ թե՛ այդ խաղաղության, թե՛ այդ փաստաթղթի, թե՛ պարտավորության մեջ ենք մենք եւ մեր հարեւանները»:

Հարցին էլ՝ Խաչատուր Սուքիասյանը տեղյա՞կ է՝ ի՞նչ նոր փաստաթղթի մասին է խոսքը, արդյոք տեղյա՞կ է բովանդակությունից, պատգամավորն ի պատասխան ասաց. «Ես կարծում եմ՝ Հայաստանի հանրապետության վարչապետը Հայաստանի առաջին ալիքով, շատ լավ այդ մասին ասաց: Ես խնդրում եմ՝ ուշադիր լինել՝ ընդհանրապես նման տրամաբանություն չկա, խոսքը գնում է ամեն երկրի սուվերեն տարածքի մասին: Դա նշանակում է՝ ինչպես Եվրոպան է, որ իրենց տարածքներն օգտագործում են ցանկացած իրենց երկրի հարեւանների եւ ոչ միայն հարեւան, այլեւ երրորդ երկրի համար, այդպես էլ պետք է լինի ե՛ւ Հայաստանի տարածքի ե՛ւ Ադրբեջանի ե՛ւ մնացած մեր հարեւանների տարածքները»:

Հարցին՝ իշխանությունն ունի՞ իր մեղքի բաժինը 44-օրյա պատերազմում, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց՝ իհարկե, ցանկացած քաղաքացի եւ իշխանություն ունի իր մեղքի բաժինը, եթե թերացել է. «Բայց խնդիրն այն է, որ ամեն մի հատված պետք է խորն ուսումնասիրվի եւ դրանից հետո եզրահանգման գանք: Եվ դրա համար պետք է անմեղ մարդիկ չտուժեն, իսկ մեղավորները պետք է պատասխան տան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930