Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսության վերականգնման տեսանկյունից կրկին լուրջ ռիսկեր է ստեղծել կորոնավիրուսի հաստատված դեպքերի ու մահերի թվի ներկա աճը. «Փաստ»

Նոյեմբեր 09,2021 10:29

Այս տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում էր 23,2%, իսկ արդեն սեպտեմբերին, վիճակագրական կոմիտեի ներկայացրած ամենաթարմ տվյալների համաձայն, տնտեսական ակտիվությունն աճել է ընդամենը 2,4%-ով։ Եվ այս միտումը շարունակվելու դեպքում բացառված չէ, որ շուտով, մասնավորապես առաջիկա ամիսներին տնտեսական ակտիվության անկում կարող ենք ունենալ։

Տնտեսության վերականգնման տեսանկյունից կրկին լուրջ ռիսկեր է ստեղծել կորոնավիրուսի հաստատված դեպքերի ու մահերի թվի ներկա աճը, որն, ըստ էության, իրավիճակին ոչ համահունչ արձագանքելու և հակահամաճարակային կանոնների պահպանման ու պատվաստումների հետ կապված հանրության հետ համարժեք աշխատանքներ չտանելու արդյունք է։ Իսկ այս պայմաններում, երբ երկրում առողջապահական իրավիճակը թողնված է բախտի քմահաճույքին, դժվար է կանխատեսել, թե համաճարակային միտումները մինչև ուր կարող են հասնել և ինչ նոր խնդիրներ ստեղծել տնտեսության համար։ Բայց որ տնտեսության ողջ շղթայում առկա իրադրությունը ոչ բարվոք է, արդեն կասկած չի հարուցում։

Օրինակ՝ Ռուսաստանը, հաշվի առնելով համաճարակային իրավիճակի սրացումը, անհրաժեշտ համարեց նոր լոքդաունի անցնել, սակայն Հայաստանի իշխանություններն ամեն կերպ խուսափում են խիստ սահմանափակումներից ու նոր լոքդաունից՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր տնտեսությունը կարող է չդիմանալ այդ ծանրությանը։ Փաստացի այնպես է ստացվում, որ եթե տնտեսության մեջ դեռևս դրական միտումներ կան, ապա դրանք էլ կապված են պղնձի արտահանման, տրանսֆերտների հոսքի ու ճանապարհների ասֆալտապատման հետ։ Իսկ համատարած գնաճային ճնշման պարագայում տնտեսությունը շնչում է միայն պետական պարտքի միջոցների ներգրավված միջոցների հաշվին։

Դրան էլ գումարվում է համընդհանուր անորոշությունը, քանի որ տնտեսվարողներն ու բիզնեսն ընդհանրապես չգիտեն, թե գործող իշխանությունների օրոք ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ, քանի որ նրանք պատերազմից հետո զբաղված են միայն հակառակորդին զիջումներ անելով։ Վաղվա օրվա նկատմամբ հավատի պակասի արդյունքում է, որ հազարավոր քաղաքացիներ բռնում են արտագաղթի ճանապարհը ու փորձում իրենց ունեցած միջոցները դուրս հանել Հայաստանից։ Առկա գործընթացների ուղղվածությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ամանորից հետո մեզ նոր տնտեսական փորձություններ են սպասվում։

Իսկ իշխանությունները տեղի ունեցող գործընթացներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով կրկին զուգահեռ իրականություն են ներկայացնում։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է, թե երկրում հազարավոր թափուր աշխատատեղերի խնդիր ունենք։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930