Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Փաշինյանն արդեն երեք տարի է՝ մեզ ինքնամոռաց պատմում է Ադրբեջանի շահերի, իրավունքների մասին». «168 ժամ»

Նոյեմբեր 09,2021 10:05

Նոյեմբերի 9-ին ընդառաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ծավալուն հարցազրույցով անդրադարձել է հետպատերազմական մարտահրավերներին, խոսել է սահմանագծման, սահմանազատման կարևորության մասին, ներկայացրել իշխանությունների «ընկալումներն» առ այն, որ, օրինակ, «Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն պիտի ունենա», և, որ «Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին՝ հաղորդակցություն պիտի ունենա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:

Վերջինս, թերևս, կարող ենք դիտարկել պատերազմից առաջ վարչապետի կողմից առաջարկվող այն լուծումների տրամաբանության մեջ, որը ենթադրում էր լուծումներ, որոնք ընդունելի կլինեին «և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար», և որոնք, սակայն, այդպես էլ մնացին անորոշ ու անհասկանալի:

Ինչ վերաբերում է հետպատերազմական «պարտադրվող լուծումներին», ապա հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներ մեկ անգամ չէ, որ ահազանգել են՝ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահն ուղղակի անտեսվել և անտեսվում է:

«Փաշինյանն արդեն երեք տարի է՝ մեզ ինքնամոռաց պատմում է Ադրբեջանի շահերի, իրավունքների մասին և ոչ մի պարագայում չի խոսում հայկական կողմի իրավունքների և շահերի մասին,- անդրադառնալով գործադիրի ղեկավարի հերթական հարցազրույց-պարզաբանմանը՝ նշեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ հավելելով,- Նա ոչ մի նոր բան չասաց. նրանք բոլոր «արդուկներից» մեզ պատմում են, որ Ադրբեջանը պետք է Նախիջևանի հետ կապ ունենա, Ադրբեջանը պետք է Թուրքիայի հետ կապ ունենա, պետք է Հայաստանի տարածքով Եվրոպայի հետ էժան և որակով ապրանքափոխանակություն անելու հնարավորություն ունենա: Այս ամենը հիանալի է. շնորհավորում եմ Իլհամ Ալիևին, որ նման հիասքանչ գործընկեր է ձեռք բերել, բայց Հայաստանի շահն այստեղ ո՞րն է, Հայաստանն այստեղ ի՞նչ է ստանում՝ բացի տարածքային կորուստները, նվաստ վիճակը:

Հայ ժողովրդի շահը ո՞րն է՝ Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում կես բերանով մեզ չպատմեց: Ոչ մի շահ չկա. նա ընդամենը կատարում է իր վզին դրված պարտադրանքը, որոնք որևէ ձևով չեն առնչվում մեր շահերին: Ի՞նչ է նա անձնապես ստանալու դրա դիմաց, կարող ենք ենթադրել»:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930