Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապիտուլյացիայի ենթարկվելը այդքան վտանգավոր չէ, որքան կապիտուլյացիայից հետևություններ չանելը». Բենիամին Մաթևոսյան. «Փաստ»

Նոյեմբեր 09,2021 09:00

Այսօր լրանում է 2020 թ. նոյեմբերի 9-ին եռակողմ ստորագրված հայտարարության մեկ տարին: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում անդրադարձել ենք կապիտուլյացիայից մեկ տարի անց առկա իրավիճակին՝ դիտարկելով նաև ներքին խնդիրներն ու արտաքին մարտահրավերները:

«Եթե պատմական տեսանկյունից ենք դիտարկում, ապա կապիտուլյացիայի ենթարկվելը այդքան վտանգավոր չէ, որքան կապիտուլյացիայից հետևություններ չանելը: Հիշենք, թե մինչև 44-օրյա պատերազմը երկրի ներսում ի՞նչ մթնոլորտ էր տիրում, որո՞նք էին իշխանությունների հիմնական թիրախները: Այսինքն, իշխանությունն իր համար որպես թիրախ դիտարկում էր ոչ թե թուրք- ադրբեջանական տանդեմին, այլ ներհայաստանյան քաղաքական ուժերին:

Հաշվի առնելով նաև պետական ծախսերը՝ այսօր խնդիրները ոչ միայն չեն կարգավորվել, այլ էլ ավելի են խորանում: Հիմա ևս ունենք քաղբանտարկյալներ, ռազմական ծախսերի ծավալը 2022 թ. բյուջեով 2021 թ. համեմատ ավելի նվազ է լինելու և այսպես շարունակ: Տեսնում ենք նաև, որ ԱԱԾ-ի, ոստիկանական ապարատն ու ծախսերն ավելանում են: Այսինքն, տեսնում ենք, որ ներկայիս իշխանության համար կրկին թիրախը երկրի ներսում է: Եթե այս տրամաբանությունը շարունակվում է, նշանակում է՝ ոչ մի հետևություն չենք արել ո՛չ որպես ազգ, ո՛չ որպես պետություն: Սա իր հերթին նշանակում է, որ նմանատիպ իրավիճակների կրկնությունը կախված է մեր գլխավերևում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930