Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր։
Վիրավորվածներից Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:
Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:
Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) մոտ` կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում` առանց պլևրալ խոռոչի թափանցման:
Կարդացեք նաև
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն