Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում գերազանց դրսևորեցին շիրակցի մարզիկներ՝ Դավիթ Չալոյանն ու Հովհաննես Բաչկովը։ Դավիթը գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկների մրցապայքարում նվաճեց արծաթե, իսկ Հովհաննեսը՝ 63,5 կգ քաշայինների մեջ բրոնզե մեդալ։
Այսօր հայրենիք վերադարձած մեդալակիր մարզիկներին Գյումրի քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին մարզային և քաղաքային իշխանությունները՝ մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանի գլխավորությամբ, ինչպես նաև մարզական ոլորտի ներկայացուցիչները։
Շիրակի մարզպետարան