«Այո, մեզ պետք է խաղաղություն, բայց արժանապատիվ խաղաղություն, այլ ոչ թե կեղծ օրակարգը, որն ուզում են մեզ կերցնել։ Շարունակական զիջումներով չենք հասնի արժանապատիվ խաղաղության»,- Ազատության հրապարակում այսօր «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց համանուն դաշինքի պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նա նշեց․ «Իշխանությունը խաղաղության իմիտացիա է անում։ Տեսաք, թե Շուշիում այսօր ինչ կատարվեց։ Զոհվեց մեր հայրենակիցը, որն անզեն էր։ Այս ամենաթողությունը բերելու է ազգի կործանմանը։ Պետք է դիմադրենք պարտվողական հոգեբանությանը։ Անկասկած, սահմանազատում-սահմանագծում անելու համար այս իշխանությունը ոչ ռեսուրս ունի, ոչ ցանկություն։ Սկզբից նախապայման է պետք առաջ քաշել։ Առաջինը մեր տղաների անվերապահ վերադարձն է, ՀՀ սուվերեն տարածքից Ադրբեջանի զինուժի դուրսբերումը, ՀՀ ճանապարհների ազատումն ադրբեջանցիներից»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ