«Այն, ինչ կատարվեց երկրի եւ Արցախի հետ, արվեց մի իշխանության կողմից, մի քաղաքական խմբակի կողմից, որոնք իշխանության գալուց խոստացել են թռիչքաձեւ տնտեսական աճ։ Ի՞նչ ենք ստացել՝ գների թռիչքաձեւ աճ»,-Ազատության հրապարակում այսօր «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց․ «Խոստացել են անզիջում պայքար մենաշնորհների եւ օլիգարխիայի դեմ։ Ստացել ենք նոր մենաշնորհներ եւ նոր օլիգարխիաների կայացում։ Խոստացել են բարգավաճում, ներդրումներ, ստացել ենք աղքատության թռիչքաձեւ աճ։ Խոստացան ներգաղթ, թե ողջ աշխարհից հայերը գալու են ՀՀ։ Ստացել ենք թռիչքաձեւ արտագաղթ։ Խոստացան կոռուպցիայի եւ թալանի դեմ պայքար։ Այսօր թալանի առաջատարներն են, մտել են ձեր բոլորի գրպանը, փող են աշխատում եւ դիզում գնաճի վրա, կորոնավիրուսի վրա, մահերի, հիվանդների, ամեն ինչի վրա։ Քերթում են՝ ինչ հնարավոր է։ Մենք պատրա՞ստ ենք այս ամենը հանդուրժել, ընդունել, որ ՀՀ-ում թռիչքաձեւ աճ է ունենում միայն մահերի, գերեզմանների, աղքատության թիվը։ Չենք կարող։ Իրավիճակի դեմ մենք դուրս ենք եկել ուղիղ պայքարի։ Ընդդիմության առաջ խնդիր է կանգնած ժողովրդին համոզել, ցույց տալ, որ իրենց խաբել են, որ այս իշխանությունը դավաճանել է սեփական կարգախոսներին։ Ամեն մեկը պետք է ուժ հաղորդի այս դիմադրության շարժմանը։ Սա շատ երկար չի տեւելու։ Շաբաթների, ամիսների հարց է լինելու։ Ամեն ինչ կախված է ձեզանից՝ հրապարակում կանգնած ամեն քաղաքացուց։ Պայքարելու ենք։ Վստահ եղեք՝ սրանց մենք վռնդելու ենք կամ բարիկադներով, կամ ընտրություններով, յուրաքանչյուր ճանապարհով։ Այդ բարիկադներում ձեր կողքին, ձեր առաջը կանգնած եմ լինելու»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ