Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանազատումից մնալու է մեկ լուծում՝ Արցախն Ադրբեջանի կազմում»․ Ռոբերտ Քոչարյան

Նոյեմբեր 08,2021 20:22

«Այսօր չկան առաջին պատերազմի հաղթանակի առավելությունները, քանի որ մեկ մարդ (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին․-հեղ․) որոշել է, որ ինքը սկսելու է բանակցությունները զրոյական կետից, ուրեւմն՝ ինքը պետք է զրոյացներ մեր բանակցային առավելությունները, մեր հաղթանակած առավելությունները»,-Ազատության հրապարակում այսօր «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հարցադրում արեց․ «Հիմա ի՞նչ ենք բանակցելու․․․բանակցությունները հաջողված են լինում, երբ հիմնվում են փոխզիջումների վրա։ Հիմա մենք ի՞նչ ունենք փոխզիջելու՝ ոչինչ չի մնացել։ Հիմա ի՞նչ ռիսկեր են մեր առաջ՝ կապված Արցախի հետ։ Հիմա խոսում են սահմանազատման մասին եւ Սյունիքով միջանցքի մասին։ Սահմանազատում՝ նշանակում է, որ դու ուղղակի կամ անուղղակի, բայց փաստացի՝ ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ֆիքսում Արցախի անկլավային վիճակն Ադրբեջանի ներսում։ Սա լինելու է Արցախի հարցի կարգավորման վերջը։ Սա նշանակում է , որ մնալու է մեկ լուծում՝ Արցախն Ադրբեջանի կազմում։ Այլ լուծում սահմանազատումն ուղղակի չի թողնելու։ Պատկերացրեք՝ ի՞նչ է կարող անել…մարդ է վատացե՞լ (ասում է ժպտալով․-հեղ․)․․․եթե բժիշկ կա․․․Պատկերացրեք, որ այդ սահմանազատումն իրականացնելուց հետո Ադրբեջանը ստանալու է լեգիտիմ իրավունք, որ երբ ուզի՝ ցանկացած պահի ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին կդնի սահմանապահների, մաքսային կետ ու ամբողջությամբ կվերահսկի ողջ շարժը։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր Գորիս-Կապան ճանապարհին է։ Ոչ մեկ չի խանգարի նրան, որովհետեւ դա կլինի օրինական քայլ։ Ուրեմն՝ բացառվում է հիմա թույլատրել փաստաթուղթ ստորագրել եւ մի գործընթաց սկսել, որով կանխորոշվելու է Արցախի կարգավիճակը եւ ամրապնդվելու է կապիտուլյացիան։ Այս ռիսկերը չեզոքացնելու համար կա մեկ ճանապարհ՝ Արցախը ՀՀ-ին կապող միջանցքը, անվտանգային հարցերը ձեւակերպել մեկ փաթեթով։ Այլ ճանապարհը կործանարար է լինելու Արցախի եւ ՀՀ-ի համար»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930