Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենալ հզոր բանակ և, ըստ այդմ՝ նաև կուռ պաշտպանություն, նշանակում է նախևառաջ ունենալ գրագետ կառավարում, նոր միայն հարուստ գանձարան

Նոյեմբեր 08,2021 20:15

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«…Ես ակնկալում եմ, որ ոչ միայն պետք է բուն պատերազմի դրվագները քննվեն, պետք է քննվի իմ ասած բանակաշինության հարցը…  2018 թվականից հետո չի եղել մի դեպք, որ բանակն ասի` մեզ էս ինչ բանը պետք է, մենք ասենք` գիտեք ինչ, փող չկա, որպեսզի դա ապահովենք…»,- սա երեկ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը…

Եթե ես լինեի զրուցավարի աթոռին նստածը, ի պատասխան այս անհիմն «արդարացման» փորձի, կհարցնեի՝

-Իսկ դուք, որպես պատերազմի դեպքում երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը ստանձնող թիվ մեկ պաշտոնյա, ունեի՞ք ձեր սեփական պատկերացումները կամ տեսլականը երեկվա «թալանված» բանակը «վերականգնելու» և այն ավելի մարտունակ դարձնելու ուղղությամբ և, եթե այո, ապա բացի «փող տալուց», ինչպիսի մարտավարական ու ռազմավարական նշանակության հրամաններ ու հրահանգներ եք տվել ձեր իսկ միանձնյա որոշմամբ պաշտոնների նշանակված և ձեր ուղղակի ենթակայության տակ գտնված պաշտպանական գերատեսչության պատասխանատուներին… Դրանցից մեկին գոնե ես տեղյակ եմ… Տեղյակ եմ, որ դուք ոչ միայն չբավարարվեցիք մինչ պատերազմը կատարած ձեր սխալներով, այլև դրանք շարունակեցիք կատարել նաև պատերազմի ընթացքում…

Հիշեցնեմ դրանցից ընդամենը այն, երբ ձեր իսկ որակմամբ ու հրամանով  բանակի խորացված հրամանատարական կետից, որպես «ավելորդ մարդիկ», հեռացվեցին  այն բարձրաստիճան զինվորականները, որոնց ներկայությունն ու հետագա գործունեությունն անշուշտ իր դրական ազդեցությունը կունենար մարտական գործողությունների ընթացքի վրա…

Հ.գ.- Ունենալ հզոր բանակ և, ըստ այդմ՝ նաև կուռ պաշտպանություն, նշանակում է նախևառաջ ունենալ գրագետ կառավարում, նոր միայն հարուստ գանձարան…»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930