Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հիմա մեր բանակն ի վիճակի է զորավարժություն անել, դիմադրել, բայց առաջադրանքներ չկան»․ Սեյրան Օհանյան

Նոյեմբեր 08,2021 19:44

«Բանակը PR-ի մակարդակին հասցրին, բանակի զարգացումն իջեցրին սովորական տնտեսական մակարդակի։ Դա էր պատերազմում մեր պարտության պատճառը։ Պարտվեց ոչ թե բանակը, այլ պետությունը, պետական կառավարման մակարդակը»,-Ազատության հրապարակում այսօր «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց համանուն դաշինքի պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ 260 կմ-ից ավելի տարածքում զինվորները կռվել են «ոչ մի քայլ հետ» սկզբունքով․ «Իսկ ո՞ւր էր ղեկավարությունը, երբ մխրճում եղավ հարավում, եւ իշխանությունը չկարողացավ բանակի թիկունքը պահել, համալրում անել։ Չափից ավելի գովեցին իրենց գործունեությունը, շքանշաններով պարգեւատրելն իջեցրին պարգեւավճարի մակարդակին։ Այսօր շատ դժվար պայմաններում ենք, բայց այս ամենից ելք կա։ Իշխանության կողմից բանակի հանդեպ դավադիր, անփույթ կառավարմամբ չապահովեցին բանակի զարգացումն ու պատերազմի ժամանակ վերջինիս հաղթանակը։ Եթե մենք լինեինք իշխանության, ապա պետությունը, կառավարությունը, անվտանգության խորհուրդը, բոլոր ուժերը պետք է օգտագործվեին եւ վերանայում արվեր, որի ընթացքում կորոշվեր ամեն կառույցի եւ գերատեսչության դերն ու նշանակությունը։ Հակառակորդի առաջին գծում նոր զորանոցներ եւ դիրքեր են կառուցվում, իսկ մեզանում ոչ մի բան չկա, որովհետեւ բանակին առաջադրանք տրված չէ։ Սպառազինությունը եւ այն յուրացնելը, ժամանակակից միջոցները զորավարժությունների միջոցով կատարելագործելն ամենակարեւոր գործողություններն են։ Մեր՝ նախկինների ժամանակ ամենահզոր զորավարժություններն են անցկացվել, հզոր զորահանդես է կազմակերպվել։ Նույն զորավարժությունները հիմա հակառակորդն է անում։ Հիմա մեր բանակն ի վիճակի է զորավարժություն անել, դիմադրել, բայց առաջադրանքներ չկան։ Իրավիճակից դուրս գալու ամենամեծ հնարավորությունն ունի բանակը, որը գտնվում է ուղիղ հրամանատարության ներքո»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930