«Իշխանության հանձնված խմբակն իր անկարողությամբ, անգործությամբ եւ դավաճանությամբ երկիրը տարավ կապիտուլյացիայի»,-Ազատության հրապարակում այսօր «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, համանուն խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Ամիսներ շարունակ մենք պայքարել ենք, բայց արդյունքի չեքն հասել։ Ընտրություններում հաղթեց սուտն ու կեղծիքը, ամբոխահաճությունը, վարչական լծակը, եւ իշխանությունը վերարտադրվեց՝ երկիրը տանելով նոր կորուստների եւ զիջումների։ Երկիրը հիմա փորձում են տանել նոր կապիտուլյացիայի՞,-նշեց Սաղաթելյանն ու հարցադրում արեց,-«Ո՞րն է մեր խնդիրը։ Ժողովուրդը պետք է մերժի ՀՀ կործանման ճանապարհը։ Պատերազմն ավարտված չէ։ Թշնամին հավակնություններ ունի Սյունիքի հանդեպ, ուզում է թրքացնել ՀՀ-ն։
Պետք է ձեւավորենք համազգային դիմադրություն։ Եկեք պայմանավորվենք, որ այսօր այստեղից հիմք է դրվում համազգային դիմադրության, որը կկանխի ՀՀ թուրքացումն ու Արցախի հայաթափումը, կկանխի նոր կապիտուլյացիան։ Արտաքին աշխարհին եւ թշնամիներին պետք է ցույց տանք ու ապացուցենք, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ»։ Նշենք, որ հավաքին մասնակցում է նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ