Լրահոս
Օրվա լրահոսը

Կվերականգնվի հեթանոսական շրջանի «Զաքարի բերդը» հուշարձանը

Նոյեմբեր 08,2021 18:10

Հայաստանի Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի տարածքում գտնվող «Զաքարի բերդը» պատմական ամենայուրատիպ հուշարձաններից է, կառուցվել է մ․թ․ա․ 1-ից մ․թ․ 1-ին դարերին։ Բերդը ունեցել է մեծաքանակ խոշոր ամբարներ, քարետաշ մսուրներ, երկար քարե աստիճաններ, հաստ պարիսպներ։ Ամենանշանակալից պեղումները բերդի տարածքում կատարվել են 1990-ականների սկզբին՝ անվանի հնագետ, երջանակահիշատակ Եսայի Ասատրյանի խմբի կողմից։ Այդ ժամանակ բերդի տարածքից գտնվել են հնագիտական մեծարժեք ներկայացնող իրեր։

Եսայի Ասատրյանի մահվանից հետո նրա ընտանիքը ամեն կերպ փորձում է շարունակել գիտնականի գործը։ Նոյեմբերի 5-ին Արագածոտնի Ներքին Բազմաբերդ համայնքի՝ Եսայի Ասատրյանի անունը կրող դպրոցում կնքվել է հուշագիր, համաձայն որի 2022-ից կսկսվեն «Զաքարի բերդ» հնագիտական հուշարձանի տարածքի մաքրման, բարեկարգման, գիտական հետագա ուսումնասիրության աշխատանքները։ Հուշագիրը կնքվել է Եսայի Ասատրյանի ընտանիքի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ»-ի, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև։

Նույն օրը դպրոցում բացվել է թանգարան և հայագիտական լսարան։ Վերջինների աշխատանքը տնօրինելու են գիտական աշխատակիցներ, լսարանում դասախոսություններ և կրթական ծրագրեր են անցկացվելու, որոնցից կարողանալու են օգտվել նաև հարակից համայնքների դպրոցների աշակերտները։

Նշենք նաև, որ գիտնականի ընտանիքը ՊՈԱԿ-ի և ինստիտուտի հետ միասին զբաղվում է նաև Եսայի Ասատրյանի անտիպ նյութերի ուսումնասիրությամբ և դրանց հրապարակման պատրաստելով:

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930