Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ՊՆ ղեկավարը Բաքվից սպառնում է․ «Հայաստանը պետք է վերջ տա թշնամությանն ու առաջ նայի»

Նոյեմբեր 08,2021 18:06

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բաքվում խոսել է 44-օրյա պատերազմի արդյունքների, տարածաշրջանում նոր ժամանակաշրջան սկսելու հնարավորության և Հայաստանի մասին:

Աքարի խոսքով՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո նոր պայքար է սկսվել, որը միտված է մնայուն դարձնել խաղաղությունը Կովկասում:

Թուրքիայի պաշտպանության նախարարի դիտարկմամբ՝ խաղաղության մնայուն հաստատման և ապագային միտված ամենակարևոր քայլը «Շուշիի հռչակագիրն է»՝ կնքված  2021թ. հունիսի 15-ին:

Աքարի պնդմամբ՝ դրանով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները բացել են կայունության ու համագործակցության վրա հիմնված նոր ժամանակաշրջանի դուռը:

Այս համատեքստում Աքարն անդրադարձել է «6-ի հարթակի» թեմային և Հայաստանին:

«Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները մի կողմ կթողնեն իրենց ներկայիս քաղաքականությունը և կգնահատեն այս պատմական հնարավորությունը՝ ներառյալ «6-ի հարթակի» մասին մեր առաջարկը: Արդեն բոլորը պետք է իմանան, որ ատելության վրա հնարավոր չէ ապագա կառուցել: Հայաստանը պետք է հրաժարվի թշնամանքից և նայի դեպի ապագա»,-շեշտել է Աքարը:

Նա նաև հայտնել է, որ Թուրքիան, ելնելով իր պատմական պատասխանատվությունից, շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար:

Աքարը նաև չի մոռացել կրկնել, որ Թուրքիան շարունակելու է կանգնել իր եղբայր Ադրբեջանի կողքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930