Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պատերազմի ժամանակ այս իշխանությունը կանոնավոր բանակը վերածեց ջոկատների». Սեյրան Օհանյան

Նոյեմբեր 08,2021 18:50

Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ նա փորձում է մեղքերն ուղղել բոլորի ուղղությամբ, բայց ոչ իրենց: «Նկատեցի, որ մեղքերի մեծագույն բաժինը փորձում է ուղղել բանակի ուղղությամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանի պնդմամբ, մենք բանակ ունեցել ենք, այս իշխանություններն են, որ տարիներով ստեղծված բանակը տարբեր գործողություններով՝ քաղաքականացնելով, կառուցվածքային ոչ լիարժեք, արագ-արագ կադրային փոփոխություններով, իջեցրել են բանակի մարտունակության աստիճանը, հաղթանակած բանակը դարձրել են պարտված բանակ: «Եթե բանակն է  մեղավոր, ինչո՞ւ համար էին  մարտական գործողությունների տարբեր հատվածներում լիարժեք իր առջեւ դրված խնդիրներն իրականացրել, ինչո՞ւ պետության ղեկավարությունը չի կարողացել ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը եւ գլխավոր հարվածի ուղղությամբ վերախմբավորում կատարել, կանգնեցնել հակառակորդին: Ինչո՞ւ գլխավոր հարվածի մխրճման ուղղությամբ խրախուսվել են տվյալ ուղղության ղեկավարությունը: Ինչո՞ւ պետության ողջ ներուժը չէր դրվել ռազմական ռեյլսերի վրա: Սրանք հարցեր ենք, որոնց պետք է պատասխանի այսօրվա իշխանությունը»,- ասաց նախկին նախարարը՝ հավելելով, որ պատերազմի ժամանակ այս իշխանությունը կանոնավոր բանակը վերածեց ջոկատների:

«Բանակը երբեւիցե փակ չի եղել, միայն այն դեպքում, երբ գաղտնիություն է պարունակել՝ մարտական կիրառման պլաններ, գաղտնի գործողություններ։ Իրենք  բանակի մոբիլիզացիոն ամբողջ պլանը պատերազմի ժամանակ վերածեցին ջոկատային գործողությունների»,- հավելեց Սեյրան Օհանյանը՝ պնդելով, որ նման պլան գոյություն ունեցել է, իսկ գործող իշխանությունը ձախողել է բանակաշինության գործը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930