«Ազատություն». Անցած երեք տասնամյակների ընթացքում Թեհրանը մշտապես դեմ է եղել Ադրբեջանի տարածքների օկուպացիային և պաշտպանել այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։
Ըստ իրանական աղբյուրների, բարձրաստիճան դիվանագետը շնորհավորել է Ադրբեջանին` անցած տարվա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Մեր երկու երկրների առաջնորդների կամքն է` խորացնել հարաբերությունները, մեր արտգործնախարարների և այլ պաշտոնյաների միջև պարբերաբար շփումներ են լինում, և մենք հույս ունենք որքան հնարավոր է զարգացնել կապերը և չկրկնել մամուլում շրջանառվող թյուրըմբռնումները», – ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։
Խաթիբզադեն դրական է խոսել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, հատկապես՝ դիվանագիտության ոլորտում։
Կարդացեք նաև
Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: