Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել զինծառայողի հարազատներն ու ընկերները, զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ։
Դավիթը պատերազմի ընթացքում եղել է բոլոր թեժ կետերում, անձնուրաց մարտնչել թշնամու դեմ, մասնակցել Քարինտակի պաշտպանության համար մղվող մարտերին և հերոսաբար զոհվել է հրադադարից երկու օր առաջ՝ Շուշիի մատույցներում:
Դավիթ Շահնազարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։