Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Սպառազինության մատակարարումները բոլոր ժամանակներում էլ եղել են

Նոյեմբեր 08,2021 16:57

Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պետական ծրագիրը, դրա շրջանակներում մատակարարումները բոլոր ժամանակահատվածներում էլ եղել են. եւ ՀՀ երեք նախագահների, եւ պաշտպանության նախարարների օրոք. այս մասին այսօր խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իր ղեկավարման տարիներին բանակի կարիքները մշտապես հոգացել են, քանի որ իրենք կարողացել են ձեռք բերել անհրաժեշտ սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան:

Ըստ Սեյրան Օհանյանի, հատկապես 2016-ից հետո, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պետական ծրագրում շտկումներ են մտցվել. «Օրինակ, առաջին հերթին զինվորներին մեծ քանակությամբ հանդերձանք, սաղավարտներ, զրահաբաճկոններ, ինչն այս պատերազմի ժամանակ, ինչպես տեսանք, բացակայում էր: Երկրորդ. ավիացիոն կոմպոնենտի հետ կապված՝ անօդաչու թռչող սարքեր՝ հարվածային, հետախուզական»:

Նախկին նախարարը հավաստիացնում է, որ գործող իշխանությունն այդ ծրագրում փոփոխություններ էր իրականացրել, ինչի արդյունքը եղավ այն, ինչը եղավ. «Մնացածը ես տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել, որ ավիացիոն կոմպոնենտի զարգացումը միշտ էլ զինված ուժերի կարեւորագույն ուղղություններից մեկն է եղել, բայց այն պետք է իրականացվի համահունչ այն բոլոր խնդիրներին, որոնք կան, նաև պետք է համապատասխանի մարտական խնդիրները կատարելու կարողություններին»:

Անդրադառնալով 2022 թվականի պաշտպանական ոլորտի բյուջեին էլ, Սեյրան Օհանյանն ասաց, որ բյուջեում մեծ չափի ավելացումներ չեն եղել. «Նախկինում միջպետական վարկերը, որոնք հատկացվում են Ռուսաստանի կողմից Հայաստանի զինված ուժերին, չէին մտնում բյուջեի մեջ: Այսօր այդ միջպետական վարկերն և վարկերն ապահովող գումարները մտնում են ԶՈւ բյուջեի մեջ: Այնքան էլ չեն ավելացրել»:

Նախկին նախարարը նաեւ նկատեց, որ ոլորտի հատկացումները մշտապես էլ ավելացել են՝ նախկինի համեմատ. օրինակ, 2008 թվականին, երբ ինքն ընդունել էր պաշտպանության նախարարի պաշտոնը, նախարարության բյուջեն եղել է 110 մլրդ, 2016-ին, պաշտոնը հանձնելու ժամանակ, միայն 110 մլրդ զինված ուժերի աշխատավարձի ֆոնդն է եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930